10/04/2024 10:41
Եկել է ժամանակը, որ ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վարչապետ (Տեսանյութ)
Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրական Հայաստանն այն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, միջազգայնորեն ճանաչված սահմաններ ու այս փաստի գիտակցումով միջազգային հանրության լիարժեք ու հարգարժան անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք ու որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված չափանինշներին»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743քկմ տարածք ունեցող երկիրն է:
«Ընդ որում, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չէ, միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել ու ընդունել: Որքան էլ զավեշտական հնչի` այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել ու չենք գիտակցել այս փաստը»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ եկել է ժամանակը, որ ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը: