10/04/2024 15:33
Աշխատանքային նախաճաշին կարևորել ենք ԵԱՀԿ ԽՎ դերը՝ խաղաղության հաստատման գործընթացում․ ԱԽ քարտուղար
Ապրիլի 10-ին Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղարը։
«Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները:
Կարևորել ենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում»: