10/04/2024 14:15
Մայր Աթոռը կլինի՞ մի օր վեր կենա՝ կուսակրոնությունից խոսա, ոչ թե «ֆեյք նյուզ» տարածի, մենք՝ հավատացյալներս, պետք է թույլ չտանք. Ալեքսանյան
Մայր Աթոռն ինչից ասես՝ խոսեց, բայց եկեղեցական իր հարցերից չխոսեց. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Օրինակ՝ կլինի՞ մի օր վեր կենա՝ կուսակրոնությունից խոսա, զուտ։ Թե չէ մե՛կ քաղաքական հարցերից է խոսում, մե՛կ՝ ռազմական հարցերից, մե՛կ «ֆեյք նյուզ» ա տարածում։ Մարդ չի իմանում՝ էտ «ֆեյք նյուզերով» լեցուն ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքն է»,-ասաց նա՝ նշելով, թե կայքի հրապարակումը, թե «ՀՀ-ն Տավուշի մարզից տարածքներ է հանձնում», «ֆեյք նյուզ» է։
«Մայր Աթոռը փորձում է հասնել նրան, որ հայ ազգի մոտ կատարյալ վերաբերմունք փոխվի Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչը մենք՝ հավատացյալներս, պետք է թույլ չտանք ու փորձենք ուղու վրա դնենք մեր շատ սիրելի և հարգելի Մայր Աթոռին»,-ասաց նա։