10/04/2024 14:02
Դեռ հարց է՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է սահմանագծման գործընթացը սկսել, թե՞ ոչ, շատ լավ կլինի, եթե հենց այսօր հայտարարի, որ պատրաստակամ է. Ալեքսանյան
Ադրբեջանի քաղաքականությունն ակնհայտորեն տանում է նրան, որ իրենք հասնեն էսկալացիայի. լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Պետք է հասկանալ, որ սահմանազատում ու սահմանագծում սկսելը ու դա անելը հիմավորված իրավական փաստաթղթերի հիման վրա, բխում է ՀՀ շահերից, իսկ հնարավոր էսկալացիայի ռիսկերը կառավարելու ուղղությամբ ՀՀ իշխանությունն ու կառավարությունն իրականացնում են քայլեր»,-ասաց նա։
Ալեքսանյանը նշեց, թե դեռ հարց է՝ առհասարակ, Ադրբեջանն ուզո՞ւմ է այդ պրոցեսը սկսել, թե՞ չի ուզում։ «Այդ հարցի պատասխանը չունեմ, բանակցություններն ընթանում են, բայց հանրային տիրույթում էլ կա խոսույթ, ու այստեղ պետք է հասկանալ՝ Ադրբեջանի ցանկությունը, գուցե, այլ ուժի դրդմամբ, հասնի էսկալացիայի, ու մեր խնդիրը որպես ՀՀ կառավարություն, իշխանության դա թույլ չտալն է, կառավարելն է այդ ռիսկը։ Շատ լավ կլինի, եթե Ադրբեջանի իշխանությունը հենց այսօր հայտարարի, որ ինքն ունի այդ պատրաստակամությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,-ասաց նա, իսկ բուն հանձնաժողովի աշխատանքի մասին նախընտրեց հանրային չխոսել։