10/04/2024 20:28
ՀՀ ԱԳՆ-ն օրվա վերջին X-ի միկրոբլոգում հիշատակել է Մարաղայի կոտորածների տարելիցը
ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում հիշատակել է Մարաղայի կոտորածները․
««32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեցին, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Սա փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։
Մենք հարգում ենք անմեղ զոհերի հիշատակը և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։