10/04/2024 11:23
Հայաստանը քննարկում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը (Տեսանյութ)
Հայաստանը քննարկում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն ու խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական ու, որ ամենակարևորն է, ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ համաձայնությունների ձեռքբերման գործում ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը:
«Եթե Մակրոնին թիրախավորում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով, ու ուզում եմ ԵՄ բոլոր երկրների ղեկավարներին շնորհակալություն հայտնել նշված որոշման համար, որ եղել է Հայաստանի խնդրանքով»,- ասաց նա: