10/04/2024 21:27
Վրաստանն ու Չինաստանը առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր են ստորագրել
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանը երկու երկրների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Վրաստանի և Չինաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 30 օր տևողությամբ այցեր կատարել, իսկ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի իրավական գործընթացներն ավարտելուց հետո։
«Այսօր ստորագրված առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը մեր քաղաքացիների համար կհեշտացնի Չինաստան այցելելը։ Դա նաև նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։