10/04/2024 11:34
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն մեր խնդիրները. Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն մեր խնդիրները, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել, որովհետև մեզանում երբեմն արհեստական, երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան ու լուծեն մեր խնդիրները»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` պետք է ամրացնել այն գիտակցումը, որ մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք:
«Դրանք մեր խնդիրներն են, սա, ի դեպ, ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն նշանակում է սեփական խնդիրների գիտակցում ու դրանց լուծման գնալու պատրաստակամություն»,- ասաց վարչապետը: