10/04/2024 10:30
Իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում. Նիկոլ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման մասին ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե անկեղծ ասեմ` իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև այն պատճառով, որ այդ գործընթացը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում ու ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար ու նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս:
«Կամա թե ակմա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքիշխանության, անկախության ու տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»,- ասաց նա: