11/04/2024 23:26
Ռուդիմենտար օրգաններ. ե՞րբ հեռացնել հավելյալ ելունները
Որոշ օրգանների «տարրական զարգացումը» նշանակում է, որ դրանք բավարար չեն զարգացել՝ նախատեսված գործառույթներն ամբողջությամբ իրականացնելու համար:
Ռուդիմենտները այն օրգաններն են, որոնք էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը։
Դրանք մի կողմից ինչ-որ չափով զարգացած են, իսկ մյուս կողմից անհետացման փուլում են։
Ռուդիմենտների բնորոշ օրինակներն են ականջի ձևի փոփոխությունը, հարականջային, պարանոցային շրջանում հավելյալ ելունների առկայությունը:
Նշվածները նկատվում են անմիջապես ծնվելիս, որևէ գանգատներ չեն ներկայացնում, սակայն էսթետիկ տեսակետից բավականին ակնառու են:
Նախկինում կար նախադրամադրվածութուն, թե դա բնածին «նշան» է, ինչից ելնելով ծնողները հրաժարվոմ էին հեռացումից, բայց բնավ այդպես չէ:
Ցանկալի է դրանք հեռացնել մինչև 1-2 տարեկան հասակում, իսկ հեռացումից հետո վիրահատական շրջանը գրեթե աննկատ է անցնում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն