11/04/2024 17:34
2016-ին Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում զգուշացրել է՝ Երևանում երգելու եք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»․ Այս ընթացքում որևէ մեկը հրապարակավ ներողություն խնդրե՞լ է Սարգսյանից
«2016 թվականին Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում զգուշացնում է՝ երգելու եք՝ «Ստեփանակերտ, Ստենակերտ» այնպես, ինչպես «Ղարս, Ղարս» եք երգում։ Երրորդ նախագահն ասում է՝ կորցնելու եք ամբողջը, 2016 թվականին այսօրվա վիճակն է նկարագրել, այս ընթացքում այդ մարդկանցից որևէ մեկը հրապարակավ ներողություն խնդրե՞լ է Սերժ Սարգսյանից։ Դա քիչ էր, Սերժ Սարգսյանը Երևան չհասած՝ Սասնա Ծռերի հայրենասիրությունը արթնանում է։ Հենց այնպե՞ս եղավ դա։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ խորքային, մասշտաբային գործընթացներ են տեղի ունեցել, որոնց մասին հնարավոր չէ բացահայտ խոսել»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։
«Երբ վարագույը բացվի, միայն դրանից հետո կհասկանանք՝ իրականում ինչ է եղել։ Հստակ է, որ ամենը, ինչ տեղի է ունեցել, կատարվել է նախ Սյունիքը պոկելու համար։ Արցախը տայինք, թե չտայինք, թիրախում էր ու է Սյունիքը, իսկ գործող իշխանությունը մսխել է մեր բոլոր ռեսուրսները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում