11/04/2024 11:16
ՀՀ-ն փոխանցել է հարաբերությունների կարգավորման համաձայնագրի 8-րդ խմբագրությունը և սպասում է Ադրբեջանի պատասխանին (Տեսանյութ)
Հայկական կողմը փոխանցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի 8-րդ խմբագրությունը և այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Նոր առաջարկներ ներկայացնելու խնդիր չկա, խնդիրը, բազմիցս ասել ենք՝ երեք սկզբունքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն է՝ երկու երկրների ղեկավարների միջև, որպեսզի Ադրբեջանն, ի վերջո, որոշում կայացնի և համաձայնվի դրանք արտացոլել այդ փաստաթղթում»,-ասաց Կոստանյանը։