11/04/2024 18:17
44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել. Փաշինյան
44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հա, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք, չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ որակի հետ կապված շատ լուրջ մսխում է տեղի ունենում։
Նա հայտարարեց, թե մարդիկ իրեն ասում են, որ պետական համակարգը չի աշխատում։
«Սա էլ նրանից է, որ որակավորման խնդիր կա»,- նշեց Փաշինյանը։