11/04/2024 11:04
Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակութային իմունիտետը, ազգը, տեսակը ամուր է լինում. Բարսեղ Թումանյան
Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը Կոնսերվատորիայի օպտիմալացման հետ հակված կարծիք է հայտնել.
«Որպես օրենք, ինքը` պետությունը, օրգանիզմ է, և իր ներքին պահպանողական ամբողջ հզորությունն իր իմունային համակարգն է։ Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակութային իմունիտետը, ազգը, տեսակը ամուր է լինում։ Քաղաքը՝ և՛ կոնսերվատորիան, և՛ բժշկական ինստիտուտը, և՛ համալսարանը, և՛ պոլիտեխնիկ ինստիտուտը..., սրանք իրար լրացնող մի քաղաքակրթական աշխարհ են, որի որևէ օրգան տեղաշարժել չի՛ կարելի։ Չէ՞ որ քաղաք և կրթություն հասկացությունները չեն անջատվում, այսինքն՝ քաղաքակրթությունը քաղաքներն են ստեղծում»։