11/04/2024 23:06
Վաշինգտոնը, Լոնդոնը և նրանց արբանյակները ստում են՝ ասելով, թե վարձկաններ չեն ուղարկում Ուկրաինա․ Բույակևիչ
Իրականությանը չեն համապատասխանում արևմտյան պաշտոնական օղակների հայտարարություններն այն մասին, թե իբր Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները վարձկաններ չեն ուղարկում Ուկրաինա, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Մաքսիմ Բույակևիչը՝ խորհրդի նիստի ժամանակ։
«Ընդգծում ենք՝ հանրային խոսքը, ներառյալ պաշտոնատար անձանց մեկնաբանություններն ու հայտարարությունները, թե Վաշինգտոնը, Լոնդոնը և նրանց արբանյակները իրենց վարձկաններին չեն ուղարկում ռազմական գոտի, ինչպես նաև Կիևի ռեժիմին չեն խրախուսում ՆԱՏՕ-ի զենքերը կիրառել ու օգտագործել Ռուսաստանի տարածքի դեմ, բացահայտ սուտ են և ապատեղեկատվություն»,- ասել է ռուս դիվանագետը։