11/04/2024 11:37
Ըստ էության, Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում. Վահան Կոստանյան
Ըստ էության, Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը։ Իսրայելցի վերաբնակիչները բռնի ճնշում են գործադրում բնակչության նկատմամբ։
«Խնդիրն ավելի խորն է, քան մեր հայրենակիցների անվտանգությունը, ըստ էության, Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում։ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրրքված տարբեր գործընկրների՝ թե՛ արաբական երկրների հետ, թե՛ միջազգային այլ գործընկների հետ բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է խնդիրը։ Գործընթացի սկզբից տեղյակ ենք զարգացումներից և կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի րոպե չի անտեսվել»,-ասաց նա։