11/04/2024 16:57
Ես հայտ եմ ներկայացնում՝ առաջնորդելու իմ պետությունը. Հայկ Մանասյան (Տեսանյութ)
«Դասարանի ավագ լինելուց հետո, ես ոչ մի ոլորտում չեմ ուզել պաշտոն զբաղեցնել, ես պատրաստ եմ գնալ վերջից, բայց իմ գործն ամենալավն անելով, պարզապես, այս ճգնաժամային իրավիճակում մեզ իսկապես առաջնորդություն է պետք, և երբ ես հանդիպում եմ մարդկանց, որոնք ունակ են փոխել իրավիճակը, բայց տեսնում եմ նրանց հիասթափությունը, դեմոտիվացված վիճակը, ստիպված ինքս եմ ասում՝ ես պատրաստ եմ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։
«Բոլոր նրանք, ովքեր հիմա իբրև թե առաջնորդության հայտ են ներկայացրել, նրանցից և ոչ մեկի հետևից չեմ գնա, համաձայն եմ նրանցից շատերի հետ ընդհանուր ճանապարհ անցնել, կլոր սեղանի շուրջ քննարկել լուրջ հարցեր, փորձել լուծումներ գտնել, բայց որևէ մեկին թույլ չեմ տա ինձ դիտարկել որպես ռեսուրս։
Համագործակցությունը չպետք է միտված լինի մեկի շահերին ծառայելուն, ես ու բազմաթիվ մարդիկ վախենում ենք խաբված լինելուց։ Եթե լինի մեկը, ում ես կհավատամ, պատրաստ եմ գնալ շարքի վերջից, ամբիցիայի հարց չկա, կա վստահության դեֆիցիտ։
ՀՀ քաղաքացինե՛ր, ձեզնից յուրաքանչյուրն ունի հնարավորություն՝ վարչապետի թեկնածուի հայտ ներկայացնելու։ Ես հայտ եմ ներկայացնում առաջնորդելու իմ պետությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։