11/04/2024 20:13
«Մնացել է՝ օրը որոշենք»․ Իսպանիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը
Իսպանիայի կառավարությունն արդեն քննարկում է, թե որ օրն ընտրի Պաղեստինը որպես պետություն պաշտոնապես ճանաչելու համար, հայտարարել է երկրի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Մենք բանակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի որոշենք, թե երբ է դա անելու լավագույն ժամանակը։ Գործնականում՝ քննարկում ենք՝ որ օրն ընտրել դրա համար»,- ասել է նա՝ Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նշենք, որ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը այսօրվանից սկսած՝ այցելում է եվրոպական երկրներ՝ քննարկելու Պաղեստինի ճանաչման հարցը։ Նա կինի Լեհաստանում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Սլովենիայում, Բելգիայում։