11/04/2024 15:16
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող
Գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Նա գրանցեց երկամարտի 463 կգ (210+253) արդյունք, ապա հաղթեց նաև պոկում ու հրում վարժություններում՝ նվաճելով փոքր ոսկե մեդալներ։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը՝ Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից: