11/04/2024 22:39
Մոսկվայում կասեցրել են հրեական կրոնական կառույցի վրա հարձակումն ու ահաբեկչությունը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Միջին Աիայի երկրներից մեկի քաղաքացու կողմից հրեական կրոնական կառույցի վրա ահաբեկչական հարձակումը։
«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից կասեցվել է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղքացու հանցավոր գործունեությունը, ով ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում գտնվող հրեական կրոնական հաստատությունում՝ մեծ թվով քաղաքացիների հավաքի ժամանակ»,- նշված է կառույցի հաղորդագրությունում։