11/04/2024 11:06
Հայաստանի արձագանքը կորոնավիրուսի կանխարգելմանը եղել է տեղին ու ժամանակին. Անահիտ Ավանեսյան
Հայաստանի արձագանքը կորոնավիրուսի կանխարգելմանը եղել է տեղին ու ժամանակին, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցառումները, որ կանխարգելի ու ապահովի բուժօգնությունը, որ մեր բժիշկներն ապահովված լինեն դիմակներով ու այլ պարագաներով»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ իրենք կարողացել են կառավարել թե՛ հիվանդացության տարածումը, թե՛ դրա հետևանքների վերացումը։
«Ես պետք է ասեմ, որ այսօր գնահատվում են հետևանքները ու կան երկրներ, որտեղ երկու տարի դպրոց չեն հաճախել, ու այսօր է երևում նրանց կրթական բացթողումների հետևանքը, իսկ Հայաստանում մենք հասկացանք, որ կյանքը չի կարող կանգ առնել»,- ասաց նա։