11/04/2024 21:00
Քաղաքական հանձնարարություն կատարողները «մաքուր» սրտով տուն կգնան․ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, պաշտոնական առաջխաղացման դռներն էլ՝ բացված
Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 3 ամսով երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
Դատավարության, դրա ընթացքի ու այսօրվա ելքի մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որ Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:
Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր սև գործն արեց:
Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ՝ բացված:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: