11/04/2024 10:50
Հայ-վրացական հարաբերությունները, եթե նախկինում կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքի վրա, այսօր արդեն միմյանց օգնելու պատրաստակամություն կա. ԱԳ փոխնախարար
Հայ-վրացական հարաբերությունները, հատկապես վերջին մի քանի տարիներին, բավական խորքային փոփոխություններ են կրել. «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովին հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Եթե նախկինում կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքի վրա, այսօր արդեն երկու երկրների կառավարությունները քաղաքական կամք և պատրաստակամություն են հայտնել միմյանց օգնելու, ճանապարհն անցնելու միասին»,-ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ, ցավոք, պետք է արձանագրել, որ տնտեսական հարաբերությունները, մարդկանց միջև կոնտակտները շատ ավելի ցածր մակարդակի վրա են և չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության մակարդակին։
«Կարծում եմ՝ բավական անելիք ունենք, հատկապես փորձագետների շրջանակները պետք է օգեն կառավարություններին, որպեսզի հավասարապես զարգացնենք հարաբերությունները բոլոր ուղղություններով»,-ասաց նա։