11/04/2024 09:58
«Հրապարակ». Խնդիրն այն է, որ չկա համաձայնություն. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական փաստաթղթերի մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ընդդիմության նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որի օրակարգում սահմանազատման և սահմանագծման հարցերն էին, ընդդիմադիրներն իշխանականներին ներկայացրել են տարբեր տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված իրավական փաստաթղթեր և հորդորել՝ դրանցով իրականացնել սահմանագծումը:
Խոսքը 1998-ին կնքված փաստաթղթի մասին է, որը Հայաստանի կողմից ստորագրել է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը։ Դա Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանների վերաբերյալ համաձայնություն է, որը ստորագրվել է տարբեր գերատեսչությունների տված եզրակացությունների հիման վրա և կնքվել Մոսկվայի կողմից:
Փաստաթղթում հստակ ամրագրել են սահմանագծումը, որի մի կետով ասվում է, որ Բաղանիսի և Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ՝ Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց։ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն»։