11/04/2024 19:48
Խորհրդարանական ընդդիմության առաջարկած՝ սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ հայտարարության քվեարկությանը ՔՊ-ն չմասնակցեց
Խորհրդարանական ընդդիմության առաջարկած՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ-ում չընդունվեց, իշխանական ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ չնայած ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան
Հայտարարության նախագիծը ՔՊ-ի բացակայությամբ քվեարկությանը 31 կողմ, 1 դեմ ձայնով՝ չընդունվեց։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով, անցկացվել էր ապրիլի 9–ին: