11/04/2024 21:27
Չեխիան ավելացրել է ռուսական նավթի ներմուծման ծավալը
Չեխիան 2023 թվականին ավելացրել է ռուսական նավթի ներմուծումը, որի մասնաբաժինը ընդհանուր ծավալում կազմել է 58%, ասուլիսի ժամանակ հայտարարել է MERO (չեխական խողովակաշարերի օպերատոր) պետական ընկերության գլխավոր տնօրեն Յարոսլավ Պանտուչեկը։
«Ռուսական «Դրուժբա» նավթամուղով մատակարարվող նավթի մասնաբաժինը նախորդ տարի կազմել է երկիր ներմուծվող նավթի ընդհանուր ծավալի 58 տոկոսը, ինչը տարեկան կտրվածքով ավելացել է մոտավորապես 2 տոկոսային կետով»,- ասել է նա։
Նավթի մնացած ծավալը ներմուծվել է Գերմանիայի տարածքով IKL խողովակաշարով, որի տրանսպորտային համակարգը միացված է իտալական TAL տրանսալպյան նավթատարին։
Չեխիան ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ընդլայնել TAL նավթամուղի թողունակությունը՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով։