11/04/2024 11:25
Առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերի առաջմղմամբ, դա կարող է դուր գալ, կարող է դուր չգալ ՌԴ և մյուս գործընկերներին. ԱԳ փոխնախարար
Թե՛ ՌԴ-ի, և թե՛ մյուս գործընկերների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերի առաջմղմամբ. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Այս տրամաբանությունը կարող է դուր գալ որոշ գործընկերների, որոշ գործընկերների կարող է դուր չգալ, բայց սա այն ուղենիշն է, որ մենք ունենք»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ-ն կմասնակցի՞ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին՝ Կոստանյանը նշեց, որ եթե մեկնելու մասին որոշում լինի, հանրային հայտարություն կարվի։