12/04/2024 13:21
Արդյո՞ք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանագծում, որ ԱԱԾ-ն կոնկրետ գնահատական է տալիս, թե որ հատվածով է անցնում սահմանը. Աբրահամյան (Տեսանյութ)
Իսկ ո՞վ է ասել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ. լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր ԱԱԾ-ի հաղորդագրությանը Ներքին Խնձորեսկում մոլորված հովվի և ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ։
«Արդյո՞ք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանանշում կամ սահմանագծում, որի հետևանքով պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը»,-ասաց նա։
Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական նման հաղորդագրությունները վատ ազդեցություն են թողնում ԶՈւ-ի և մյուս այն ստորաբաժանումների վրա, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ։
Աբրահամյանը նշեց՝ եթե մտածում են, որ նման հաղորդագրությունները չեն լարում իրավիճակը, ապա սխալվում են։ Նա կոնկրետ օրինակ բերեց։