12/04/2024 12:26
Նարեկ Մալյանը մեղավոր ճանաչվեց (Տեսանյութ)
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը մեղավոր ճանաչվեց։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, հրապարակեց վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով Նարեկ Մալյանին առաջադրված մեղադրանքում՝ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։
Վերդիկտի հրապարակումից հետո դատարանն անցավ լրացուցիչ դատալսումներին։