12/04/2024 17:13
Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծառայողների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սահմանը հատելու և կրակոցներին ի պատասխան՝ թշնամուն խոցելու համար
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է․
«Հրապարակայնորեն հայտարարում եմ, որ պատրաստ եմ անվճար հիմունքներով իրականացնել այն զինծառայողների պաշտպանությունը, որոնց ՀՀ ԱԱԾ-ն կամ որևէ այլ պետական մարմին ներկայումս կամ երբևիցե կմեղադրի Ադրբեջանի հետ շփման գիծը (իրենց ձևակերպմամբ՝ ՀՀ պետական սահմանը) ցանկացած անհրաժեշտությամբ հատելու և արձակված կրակոցներին ի պատասխան՝ թշնամուն խոցելու համար»։