12/04/2024 13:13
Դատաիրավական համակարգն աշխատում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձներով. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, ինչպես Արմեն Աշոտյանի, այնպես էլ Նարեկ Մալյանի նկատմամբ դատական որոշումների հանձնարարականը ստացել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Երեկ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը քաղաքական հանձնառություն տվեց իր ենթակայությամբ գործող բոլոր իրավապահներին, ովքեր նրա խաղի կանոնների մեջ տեղավորվում և գործում են դրան համապատասխան։ Պատահական չէ, որ այսօր դատախազը նման ժամկետ է առաջարկում», - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ երեկ էլ Աշոտյանի խափանման ժամկետը երեք ամսով երկարացվեց։
«Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձները՝ ուղղված դատաիրավական համակարգին, փաստորեն տեղ են հասել և այս համակարգն, ըստ այդմ էլ աշխատում է»,-ասաց նա։