12/04/2024 14:32
Օկուպացված Բերձորը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ
Օկուպացված Բերձորը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ։
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ հղում անելով «X» սոցիալական ցանցում Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակմանը, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Բայրամովը տեղեկացրել է ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում առկա իրավիճակի և համագործակցության ապագա հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի տեսակետի մասին։