12/04/2024 15:24
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հարցում ինտրիգ չկա, տեխնիկական հարցեր են քննարկվում. Հակոբյան
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հետ կապված ինտրիգ պետք չէ փնտրել, ոչ մի խնդիր չկա, տեխնիկական հարցերն են քննարկվում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 7-ին նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու՝ ՀՀ-ի կողմից դեռևս որոշում չհայտնելու հանգամանքին։
Անդրադառնալով մայիսին ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ մասնակցության մասին հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը չմասնակցի, քանի որ դեռևս դիրքորոշում չի ներկայացվել՝ պատգամավորը նշել է, որ կարծում է՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին պետք է մասնակցենք, քանի որ տնտեսական միության շրջանակում Հայաստանի գործունեությունը բավականին էֆեկտիվ է, պետք է առաջ շարժվել նույն էֆեկտիվությամբ։
«Նախագահող երկիր ենք, մեր կանոնադրական պարտավորությունները պետք է կատարենք, արտառոց բան չկա։ Հայաստանը Ռուսաստանի հետ կտրուկ քայլերի գնալու մտադրություն չունի, որոշ ժամանակ հետո մեր հարաբերությունները կկարողանանք կարգավորել»,- ավելացրել է Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։