12/04/2024 11:18
UWW-ն կհետաքննի և կպատժի Բաքվում Իտալիան ներկայացնող աշխարհի չեմպիոն ըմբիշին կաշառելու փորձի և նրան պարտության տանելու մեղավորներին
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) պաշտոնական բողոք է ստացել Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ ապրիլին Բաքվում կայացած նախաօլիմպիական խաղերում որակավորման մրցաշարի 74 կգ քաշայինների կիսաեզրափակչում Չամիզոն և Բայրամով գոտեմարտից. նշում է UWW-ն և տեղեկացնում, որ գոտեմարտերի բոլոր գործողությունները, մրցավարական որոշումները կվերանայվեն ուշադիր և անհրաժեշտ որոշումներ և համապատասխան պատժամիջոցներ կլինեն:
Նշվում է, որ նաև բոլոր մյուս հայտարարությունները, որոնք արվել են այս մենամարտի և բոլոր ներգրավված անձանց անձեռնմխելիության վերաբերյալ, նույնպես ենթակա կլինեն հետաքննության UWW-ի կողմից:
Իտալացի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանկ Չամիզոն Բաքվի նախաօլիմպիական խաղերում կոռուպցիոն փորձի զոհ է դարձել։
Նա նշել էր, որ Բաքվում իրեն 300․000 դոլար են առաջրկել՝ պայմանով, որ խաղը պարտվի։ Մարզիկը նշել է. «Ես նրանց ուղարկեցի «գրողի ծոցը», որովհետև ես ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը։
Չամիզոն նշել է, որ գլխավոր մրցավարն ադրբեջանցի մարզիկ Բայրամովի օգտին որոշում է կայացրել և չի հաշվել իր միավորները, թեև գորգի 5 մրցավար միավոր են տվել և վարժությունը հաշվել են Չամիզոյի օգտին։ Նա դրանով զրկվել է հաղթանակից և չի հավաքել անհրաժեշտ միավորներ՝ Փարիզի օլիմպիական խաղերին մեկնելու համար։