12/04/2024 19:49
Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհավատալ
ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող ։
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»: