12/04/2024 16:00
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածքի՝ 1 և ավտոմեքենայի գողության՝ 1 դեպք։
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 32 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։