12/04/2024 09:40
«Ժողովուրդ». Ինչ միջոցառում է նախապատրաստվում իրականացնել 150 միլիոն դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տակավին անհայտ ճակատագրի արժանացնելով մեր ժամանակների մեկ այլ հերոս Սնուփ Դոգին անվերադարձ տրված 6 միլիոն դոլարը՝ գործադիրը որոշել է մեկ այլ վիթխարի գումար` 150 միլիոն դրամ հատկացնել նորահայտ միջոցառման համար։
Ըստ այդմ, 2024 թվականի վերջին ՄՀՀ-ում 1200 անձի հաշվով տեղի կունենա միջոցառում, որտեղ, ըստ երևույթին, հաղթող կճանաչվի թավշյա հեղափոխության հերթական «պատահական» մասնակիցը։
«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կներկայացնի այս գերթանկարժեք միջոցառման գնման այլ մանրամասներ»։