12/04/2024 10:38
Առանձնապես ծանր հանցագործությունները 27 տոկոսով աճել են. հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունները 27 տոկոսով աճել են, այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց այս աճի մի մասը կապված է այն օրենսդրական փոփոխության հետ, որ հանկարծամահության դեպքով հարուցվում է քրեական գործ, ընդ որում, դա արդարացված է, որովհետև լինում են դեպքեր, որ շատ նման է հանկարծամահության, բայց քրգործի շրջանակներում պարզվում է, որ սպանություն է տեղի ունեցել»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է։
«Պետք է արձանագրենք՝ ինչքան տնտեսությունն աճում է, այդքան մարդկանց հոսքն աճում է, դա մարտահրավեր է։ Մենք շատ զգույշ ենք զբոսաշրջիկների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, որովհետև դա կարող է վատ իմիջ ստեղծել»,- նշեց նա։