13/04/2024 17:13
Արտաքին ուժերի կողմից ուղղորդվող խումբ է ղեկավարում Հայաստանը
«Արդյոք զիջելով մենք կհասնե՞նք խաղաղության․ ես փորձում եմ հիշել միջազգային պատմության մեջ օրինակ, երբ պետությունն անընդհատ զիջել է
ու հասել է խաղաղության և նման դեպք չեմ հիշում, բայց ես շատ լավ հիշում եմ, թե ինչ է եղել 30-ական թվականներին, երբ, փորձելով սիրաշահել Հիտլերին, անընդհատ զիջել են»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ նահանջելու քաղաքականությունը խաղաղություն չի բերում, նահանջին ի պատասխան՝ հակառակորդն առաջ է գալու ու նոր զիջումներ է պարտադրելու։ Այս ամենը ըմբռնելու համար պետք է լինել կոմպետենտ, պարզապես ինձ թվում է, որ այս իրավիճակում արդեն կոմպետենտության հարց էլ չկա. մենք գործ ունենք երրորդ ուժի կողմից պարտադրվող քաղաքականության հետ։ Հայ ժողովրդի ղեկավարությունը չէր անի այն, ինչն անում է գործող իշխանությունը. չէր հայտարարի, թե «Պատմական Հայաստանն է մեզ խանգարում», «Արարատն է մեզ խանգարում», «Պատմական հիշողությունն է խանգարում»։ Մի ժամանակ առաջ էլ ասում էին՝ «Արցախն է մեզ խանգարում»: Սա չի կարող լինել Հայաստանի ղեկավարություն. արտաքին ուժերի կողմից ուղղորդվող խումբ է»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում