13/04/2024 18:58
Պայքարս չի դադարել և ոչ մի օր․ Եղել եմ, կամ ու կլինեմ այս ազգային գոյամարտի առաջնագծում․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիներից իրեն ուղղված հարցերին։
Սմբատ Միքայելյանը արմեն Աշոտյանին հարցրել է, « Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդե՞ք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։
«Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով․ հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։
Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել ոչ մի օր, ուստի եղել եմ, կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահվել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։