13/04/2024 16:24
Ոսկեպարցին ո՛չ է ասում միակողմանի զիջմանը․ Մենք արդեն գծել ենք սահմանը՝ շփման գիծն է, որտեղ կանգնած է մեր հերոս զինվորը․ գնացե՛ք և թղթի վրա հաստատեք․ Ոսկեպարի գյուղապետ
Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը ներկայացրեց ոսկեպարցիների տեսակետը՝ գործող իշխանության ներկայացրած սահմանագծման և սահմանազատման հարցի վերաբերյալ․
«Ոսկեպարի դպրոցի յուրաքանչյուր աշակերտ կարող է նրանց ներկայացրածի պատասխանը տալ, թե դրա հետևանքները ինչի են տանելու։
Բայց ես ասում եմ ոսկեպարցիների անունից՝ ոսկեպարցին ո՛չ է ասում միակողմանի զիջմանը։ Չի՛ լինելու նման բան։
Ոսկեպարցին ո՛չ է ասում իր տան շեմքով գիծ տանելուն։ Սահմանը չի՛ լինելու նրա բակում։
Ոսկեպարցիք գծել են էդ սահմանը և ցույց են տվել այրերին՝ շփման գիծն է, որտեղ կանգնած է մեր հերոս զինվորը։
Ահա՛ ձեզ սահման․ գնացե՛ք և թղթի վրա հաստատեք։
Ոսկեպարցին կանգնել է, կանգուն է մնալու։
90-ական թվականներին էլ ենք կռվել։ Հաղթանակը էստեղից է սկսվելու, էստեղից էլ գնալու է ու ավարտվելու է։
Պատմական Հայաստան ենք ստեղծելու։
Կեցցե՛ն ոսկեպարցիք, կեցցե՛ Հայաստանը»։