13/04/2024 12:08
Ողբերգական վթարից զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էր
Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը նախորդ տարի հունիսին էր զորակոչվել: NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Թագուհի Ազոլյանը, պատմել է, որ Ժոզեֆը ՌԴ-ից հատուկ էր եկել Հայաստան զինվորական ծառայություն անցնելու համար:
«Մենք Ռուսաստանում էինք ապրում, Ժոզեֆը շատ էր ուզում ծառայեր, նախորդ տարի եկանք Հայաստան, որ ինքը ծառայության մեկներ: Շատ գոհ էր ծառայությունից, միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո ամուսնանալու է: Դեկտեմբերին, որ արձակուրդ էր եկել, նշանվել էր, ամուսնանալու նպատակ ուներ ծառայությունից հետո»,- պատմեց քույրը:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: