13/04/2024 20:11
«Զինված ուժերի կարիքների համար շահագործվող մեքենաների տեխսպասարկման, վերանորոգման և այլ ծախսերը հոգում է նախարարությունը»․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
««Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:
Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ»: