13/04/2024 09:55
«Հրապարակ». ՔՊ-ում ապշած են երբեմնի հավասարակշիռ, զուսպ թիմակցի նյարդային ծիկերից
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցնող շաբաթվա ԱԺ աշխատանքներից հետո ՔՊ որոշ շրջանակներ քննարկում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հախուռն պահվածքը։ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորների քննադատական սուր ելույթների ժամանակ ազատություն է տվել էմոցիաներին՝ իր պարտքը համարելով ժեստերով, ձեռքի շարժումներով արձագանքել ելույթներին:
Ասենք, մե՛կ ձեռքի բութ մատն է ներքև իջեցրել, երբ որևէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է բռնել, հոնքերը կիտել: Կարճ ասած՝ սինխրոն արձագանքել է գրեթե բոլոր ելույթներին, դահլիճում անգամ լսելի են եղել արտգործնախարարի որոշ ռեպլիկներ՝ ուղղված ընդդիմադիրներին։ ՔՊ-ում ապշած են երբեմնի հավասարակշիռ, զուսպ թիմակցի նյարդային ծիկերից»։