14/04/2024 10:36
Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումը Իսրայելի վրա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։
«Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումը Իսրայելի վրա, որոշելով նման աննախադեպ գործողություն ձեռնարկել, Իրանն անցնում է իր գործողությունների նոր սահմանագիծը՝ ուղղված իրավիճակն ապակայունացնելուն և մեծացնում է ռազմական էսկալացիայի վտանգը», - գրել է նա իր X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նաեւ հայտարարել է, որ «Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը եւ հավաստիացնում է իր համերաշխությունը»։