15/04/2024 15:31
Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք՝ հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:
Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ այսօր տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու մի երիտասադրի միջև։