15/04/2024 13:57
«Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ)
«Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ԱԺ-ում անդրադառնալով «Freedom House»-ի վերջին զեկույցին՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու վրա։ Գնահատում ենք միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից և զարգացնում մեր ժողովրդավարությունը։ Համաշխարահային երկրների շարքում ՀՀ-ն ամենաժողովդավար երկրներից մեկն է»,-ասաց նա։