15/04/2024 14:16
Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ)
Իրականացվել են ներքին փորձարկումներ, մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու ՀՀ ԶՈւ-ում. պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշեց, որ ռազմարդյունաբերության գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վերհանվել են բոլոր խնդիրները և մի շարք խնդիրներ ակնկալում են, որ կկարգավորվեն։
Ոլորտի հետ կապված ասաց, որ ամեն բան չէ, որ կարող է բաց ներկայացնել։