15/04/2024 12:57
Կհորդորեմ իրականույթանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն․ դա մեղք է. ՔՊ պատգամավորը՝ Տավուշի թեմի առաջնորդին և հոգևոր դասին (Տեսանյութ)
Վարչապետը ստանձնել է առաջնորդություն՝ գնացել և պարզ, ուղիղ տեքստով խոսել է այն ամենի մասին, որը Տավուշի հայրենակիցները շատ վաղուց էլ գիտեին, ուղղակի հիմա գնում են արձանագրումների, լուծումներ փնտրելու ճանապարհով. Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկումներն, ըստ զարգացումների, բնականաբար, շարունակվելու են։ Նա տեղին չհամարեց դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանը խոստացել էր 10 օր հետո վերադառնալ, բայց չի գնացել։
«Ցանկացած զարգացում կոմունիկացվում է ժողովրդի հետ, չի կարող լինել մի իրավիճակ, որ առանց խոսակցությունների առաջ շարժվենք... Ոչ թե խաբեց, չեկավ․․․, այդ ընկալումները դուրս հանենք մեր մեջից, այդ գործընթացի միջով բոլորս ենք անցնելու»,-ասաց նա։
Անդրադառնալով Տավուշի թեմի առաջնոդ Բագրատ Սրբազանի ակտիվ գործունեությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ նա սխալ մեկնաբանություններ է տալիս։ «Չգիտեմ՝ որտեղից է նրա և հոգևոր դասի մոտ այդ տեղեկությունը։ Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, որովհետև, ես չէ, որ պետք է ասեմ՝ դա մեղք է»,-ասաց նա։