15/04/2024 11:43
Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում. Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- ասաց նա։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են, որ շահագրգռված են բարձր մակարդակի վրա պահել հայ-ղազախական հարաբերությունները։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ բարձր են գնահատում Հայաստանի ձգտումը՝ վերականգնելու տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում։
«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»»,- ընդգծեց նա։